Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն ավելի լավ ընթացք են ունենալու. վարչապետ

Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն ավելի լավ ընթացք են ունենալու: Այս մասին Երևանում կայացած հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով վրաց իր գործընկեր Գեորգի Գախարիային:


Վերջինս, հիշեցնենք, պաշտոնական այցով այսօր ժամանեց Հայաստան:


Փաշինյանն ավելացրեց, որ համատեղ աշխատանքով ավելի լավ արդյունքներ կգրանցվեն:


«Պարոն Գախարիա, ուրախ եմ, որ կարողացել ենք շատ ջերմ աշխատանքային հարաբերութուններ հաստատել: Հանդիպման առաջին րոպեներից արձանագրեցինք, որ ունենալու ենք բարձր մակարդակի բանակցություններ, քննարկումներ, և որ երկու երկրների հարաբերություններն էլ ավելի են լավանալու: Եթե ինձ հարցնեն, թե որը կհամարեմ վերջին մեկ ու կես տարվա ձեռքբերումները, ապա կնշեմ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների նոր մակարդակի հաստատումը, որը, համոզված եմ, մեր համատեղ աշխատանքի արդյունքում շատ ավելի լավը կդառնա»,- ասաց Հայաստանի վարչապետը:


Իր հերթին, Գեորգի Գախարիան նշեց, որ երկու ժողովուրդների նախնիները հիմք են դրել մեծ բարեկամության և ինքը կարող է հավաստել, որ երկկողմ հարաբերություններն էլ ավելի կխորանան, կկատարվեն ստանձնած պարտավորությունները, ինչը կանդրադառնա յուրաքանչյուր քաղաքացու վրա


«Չնայած երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, մենք ունենք զարգացնելու հնարավորություն տնտեսության, ենթակառուցվածքների, մշակույթի և այլ ոլորտներում»,-ասաց Գեորգի Գախարիան:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54376