Չեխիան միացել է Եվրոպական միության մյուս երկրներին, որոնք դադարեցրել են Թուրքիային զենքի ու զինամթերքի վաճառքը՝ կապված Սիրիայի հյուսիս նրա ներխուժման հետ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՆԳ նախարար Յան Խամաչեկը:
«Չեխական Հանրապետությունը անհապաղ դադարեցնում է Թուրքիա ռազմական տեխնիկայի արտահանման լիցենզիան»,- գրել է Խամաչեկը։
Որոշումը ուժի մեջ է մտնում անհապաղ:
Ավելի վաղ ԵՄ մի շարք երկրներ պայմանավորվել են սահմանափակել զենքի արտահանումը Թուրքիա։ Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները և Իտալիան արդեն դադարեցրել են վաճառքները։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54346