Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում՝ այնտեղ սիրիական զորքերի հայտնվելուց հետո: Այդ մասին հայտարարել է քուրդ փորձագետ Ռեյզան Հեդուն:
Նա նշել է, որ գործղությունը պետք է դադարեցվի, եթե դա տեղի չունենա, ապա դա կնշանակի ռազմական ագրեսիա սիրիական բանակի դեմ: Այս պարագայում պետք է միջամտեն ՌԴ-ն և Իրանը, որպես Սիրիայի դաշնակիցներ:
Ըստ նրա, ընդդիմությունը դեմ է թուրքական գործողություններին և ԱՄՆ-ի դերակատարմանը Սիրիայում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54342