Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Ադրբեջան:
Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, Էրդողանը կմասնակցի հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ գագաթնաժողովի աշխատանքներին:
Նշվում է, որ Էրդողանը նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի կազմակերպության մասնակից պետությունների առաջնորդների հետ: Այդ թվում և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54289