Սիրիական բանակը հոկտեմբերի 14-ին ավարտել է ուժերի տեղաբաշխումը Հալեպից 85 կիլոմետր հյուսիս-արեւելք գտնվող Մանբիջ քաղաքի արեւմտյան արվարձանում։ Ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, բանակային ստորաբաժանումներն առաջիկա ժամերին կուղեւորվեն սահմանում գտնվող Քոբանի քաղաք:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի մեջ մտնող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» մարտիկներն ապահովել են սիրիացի զինծառայողների անցումն իրենց պահակակետերով: Al Mayadeen-ի տեղեկությունների հաձաձայն, Ռաքայի նահանգում զորքերն այժմ մոտեցել են Տաբկա քաղաքի ռազմական օդանավակայանին՝ Եփրատի ՀԷԿ-ի մոտ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54271