Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին հաղորդել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:
Նշենք, որ սա կլինի վարչապետի պաշտոնում Գախարիայի առաջին այցը Հայաստան: Հոկտեմբեր 9-ին Վրաստանի վարչապետը այցելել է Բաքու, իսկ Երևանից նա կմեկնի Թուրքիա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային հրավիրել էր այցելել Հայաստան հոկտեմբերի 15-ին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54250