Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերի դատախազներն ազատվել են պաշտոնից

ՀՀ գլխավոր դատախազի հոկտեմբերի 11-ի հրամանով Տավուշի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիկտոր Ժորայի Գրիգորյանը փոխադրվել և նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնում։ Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր Դատախազության հանրային կապերի բաժնից:


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 9-ի հրամանով Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նաիրի Հենրիկի Ավագյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54240