Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ

Հոկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 90 անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց:


Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54239