WCIT-2019 ՏՏ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է կիսվել մեր երկրից ստացած տպավորություններով:
Քարդաշյանը նոր հրապարակում է արել իր Instagram-ի էջում՝ հրապարակելով նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ տեղի ունեցած ընթրիքից լուսանկար: Հեռուստաաստղը մասնավորապես գրել է.
«Ընթրիքը նախագահ Արմեն Սարգսյանի և նրա ընտանիքի հետ հզոր էր: Հայաստանում այնքան հիանալի բաներ են կատարվում»:
Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ընթրիքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 8-ին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54232