Ավելի քան 70 հազար բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տները Սիրիայի հյուսիսում մարտական գործողությունների սաստկանալու պատճառով: Այդ մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) պաշտոնական ներկայացուցիչ Էրվե Ֆերհուզելը:
«ՊՀԾ-ն խորապես մտահոգված է Սիրիայի հյուսիս-արեւելքում իրադրության զարգացման հնարավոր ազդեցությունից եւ ուշադիր հետեւում է իրավիճակին: Բռնության էսկալացման սկզբից ի վեր գրանցվել է բնակչության զանգվածային գաղթ: Ներկայում Հասեքե եւ Ռաքա նահանգներից 70 հազարից ավելի մարդիկ են լքել իրենց տները»,-ասել է նա:
ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ ներկայում ՊՀԾ-ի Ղամիշլի բնակավայրում գտնվող դաշտային գրասենյակում շարունակում են աշխատել կազմակերպության 32 աշխատակիցներ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54206