Պատասխան հարված. Սիրիայի տարածքից վեց հրթիռ է արձակվել Թուրքիայի ուղղությամբ

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի սանձազերծած պատերազմական գրոծողությունները շարունակում են թեժանալ: Թուրքական ռմբակածություններին ի պատասխան Սիրիայի տարածքից վեց հրթիռ են արձակել թուրքական քաղաքի ուղղությամբ:


Ինչպես հայտնում է Anadolu գործակալությանը, հրթիռներն ընկել են Սիրիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Նուսայբան քաղաքի կենտրոնում: Բոլոր հրթիռները, ինչպես հայտնում է գործակալությունը, արձակվել են սիրիական սահմանամերձ Էլ-Քամիշլի քաղաքից:


Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ը և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:


Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով ներկայում կա առնվազն 8 զոհ և բազմաթիվ վիրավորներ: Զոհերի թվում են երեք զինյալ և 5 քաղաքացիական անձինք:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54154