Վրաց հոգևորականները հոկտեմբերի 11-ից կարող են անարգել մուտք գործել վրաց - ադրբեջանական սահմանին գտնվող «Դավիթ Գարեջի» վանական համալիր: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո:
Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել վանական համալիրի հարցին: Ըստ նրա, Ալիևը նշել է, որ պետք է շեշտը դնել պատմության այն դրվագների վրա, որոնք միավորում, այլ ոչ թե տարանջատում են երկու ժողովուրդներին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54137