Ութ զոհ, բազմաթիվ վիրավորներ ու այրվող տներ. Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման հետևանքները

Չնայած նրան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը սպառնում է Թուրքային պատժամիջոցներով, ԵՄ-ն հորդորում դարարեցնել ռազմական գործողությունները, իսկ Ռուսաստանը «լավ մտածելու» կոչ անում, Անկարան շարունակում է երեկվանից սկսած ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում:


Արդեն հրապարակվել են բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ, թե ինչպես են գնդակոծությունների թիրախում հայտնվում խաղաղ բնակաբայրերը: Արվում են մարդկանց տները, կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Նրանց թիվը դեռեւս ճշտվում է: Մարդիկ լքում են ռազմանա գործողությունների գոտիում հայտնված իրենց բնակավայրերը:


Թուրքական զորքերը պատրաստվում են հատել Սիրիայի սահմանը


Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:



Tel Abyad’dan dumanlar yükseliyor#BarışPınarıHarekatı başladı https://t.co/lxH5dbSNzV pic.twitter.com/iZQkMcyn2a


— ANADOLU AJANSI (@anadoluajansi) October 9, 2019

 


Ինչպես հայտնում է CNN-ը,հղում անելով «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) խմբավորման տվյալներին, Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով ներկայում կա առնվազն 8 զոհ և բազմաթիվ վիրավորներ: Զոհերի թվում են երեք զինյալ և 5 քաղաքացիական անձինք:


«Բազմաթիվ վիրավորներ կան թուրքական ուժերի կողմից սահմանամերձ քաղաքներն ամբողջ երկայնքով կրակի տակ առնելու հետևանքով»,- ասված է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի հայտարարության մեջ:


Жители приграничных городов покидают свои дома


Թուրքական «Անադոլու» գործակալությունը կադրեր է հրապարակել Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վայրից առաջին կադրերը: կադրերում երեւում են սիրիական Թել Աբյադ քաղաքի ուղղությամբ ավիահարվածների հետևանքները:



Tel Abyad’dan dumanlar yükseliyor#BarışPınarıHarekatı başladı https://t.co/lxH5dbSNzV pic.twitter.com/iZQkMcyn2a


— ANADOLU AJANSI (@anadoluajansi) October 9, 2019

 


Թուրքական բանակի ստորաբաժանումները մտել են Թել Աբյադ, որտեղ, ըստ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հայտարարության 16 հայ ընտանիք կա: Նա հայտարարել էր, որ նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: «Բացի այդ, Ղամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է», - նշում է նա:


Նշվում է նաեւ, որ Թուրքիայի հարցակումը կարող է առիթ դառնալ Սիրիայի տարածում «Իսմալական պետություն» ահաբեկչական խմբավորման վերակենդանացման համար: Նրանց բազմաթիվ զինյալներ պահվում են քրդերի կողմից վերահսկվող տարածքներում տեղակայված ազատզրկման վայրերում: Ավիահարվածները եւ գնդակոծությունները կարող են վերահսկողությունից դուրս տարածաշրջանը, ինչի հետեւանքով այդ զինյալները կարող են հայտնվել ազատության մեջ, նշում է «Բի-բի-սի»-ն:



 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54107