Կառավարության որոշմամբ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Որոշումը կառավարության նիստի օրակարգում էր՝ չզեկուցվող հարցերի շարքում եւ այն ընդունվեց:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Տրդատ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54097