Մամուլ. «Բուլկի Արամի» տեղը հայտնի է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, որը հետախուզման մեջ է, թաքնվում է Միացյալ Նահանգներում: Դժվար է ասել՝ Հարությունյանը ԱՄՆ է մեկնել մինչե՞ւ հետախուզում հայտարարելը, թե՞ դրանից հետո՝ իրավապահներիի հետ որոշակի համաձայնության գալու արդյունքում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահի գլխավորությամբ, մի մեծաթիվ պատվիրակություն է մեկնել Նիդերլանդներ, մյուսն էլ հոկտեմբերի 12-18-ը կլինի Սերբիայում։ Արարատ Միրզոյանը Նիդերլանդներից կմեկնի Սերբիա՝ միանալու երկրորդ պատվիրակությանը։ Հայտնի չէ, թե ինչ այցով են մեկնել Հաագա․ այս այցի մասին ԱԺ կայքում որեւէ տեղեկություն չկա։ Մինչդեռ սովորաբար հաղորդագրությամբ տեղեկացնում են գործուղումների մասին եւ նշում՝ տվյալ այցը պաշտոնակա՞ն է, թե՞ աշխատանքային է, եւ ովքեր են ընդգրկված կազմում։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանից փորձեցինք պարզել, թե ինչու հաղորդագրություն չի տեղադրվել։ Ասաց՝ պետք է տեղադրեին, բայց ինչ-ինչ խնդիրներ են առաջացել՝ մի հաղորդագրությունը տեղադրվել է, մյուսը՝ ոչ։ Տեղադրվածն էլ աչքից հեռու՝ ԱԺ նախագահի «որոշումներ եւ կարգադրություններ» բաժնում։ Թերեւս, հասկանում են, որ գործուղումներով արդեն չափն անցնում են։ Սերբիա են մեկնում ՝  Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովին մասնակցելու։ 16 հոգի են, բնականաբար՝ Աննա Կարապետյանը, Միքայել Մելքումյանը, Լիլիթ Մակունցը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սրբուհի Գրիգորյանը, Շաքե Իսայանը, Արման Բոշյանը։ Ուշագրավ է, որ ե՛ւ ԱԺ աշխատակազմի ղեկավարն է ընդգրկված, ե՛ւ նրա տեղակալ Սամվել Մելիքսեթյանը, երկուսն էլ՝ Միրզոյանի ընկերները, ինչպես նաեւ խոսնակի խորհրդական Դավիթ Կարապետյանը։ Հոլանդիայի պատվիրակությունում են Նաիրա Զոհրաբյանը, Մերի Գալստյանը, Անի Սամսոնյանը, Ալեն Սիմոնյանը, Բաբկեն Թունյանը։ Նիդերլանդներում եւս պատրաստվում են թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացնել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացանք` երեկ երեկոյան ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի արդյունքում հրապարակված հայտարարությունը ստորագրողները 10-ն են։ «Նկատենք, որ հայտարարության մեջ շատ նուրբ ձեւով սղղացվել է «պաշտպանության տակ է նաեւ… գենետիկական հատկանիշ» եզրույթը, որը մեզ մոտ տարընթերցումների առիթ է տվել։ Կարո՞ղ ենք դրա տակ հասկանալ, որ մարդը ծնվել է կին, սակայն իրեն զգում է տղամարդ ու պնդում է իր այդ գենետիկան»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:


ԲՀԿ ֆրակցիայից մեզ ասացին, որ իրենք երբեւէ որեւէ դեպքում չեն ստորագրելու այդ հայտարարության տակ։ «Պատեհ պահին կպատրաստենք ատելության խոսքը բացառող մեկ այլ հայտարարություն եւ կարծում ենք` «Իմ քայլը» կստորագրի այդ հայտարարությունը»,- ասացին ԲՀԿ-ից ու ավելացրին․ «Բա որ վաղն ասեն՝ ԼԳԲՏ-ականներին էլ պետք է պաշտպանենք, իրենք ընդամենը այլ հայացքներ ունեն, որովհետեւ գենետիկական հատկանիշն է այդպիսին»:


Հիշենք, որ ԼՀԿ-ից մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը նույնպես չի ստորագրել հայտարարությունը։ Ինչո՞ւ․ հարցրինք նրան։ «Չեմ ստորագրել, որովհետեւ մանրամասն չեմ ծանոթացել այդ նախագծին, որը հիշատակվում է հայտարարության մեջ։ Այս պահին մեկնում եմ Հոլանդիա՝ գործուղման, կվերադառնամ, կանդրադառնամ այդ խնդրին»: Իսկ «Լուսավորի» դիրքորոշումն ինչպիսի՞ն է։ «Մենք, անշուշտ, աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է ատելության խոսքին, սակայն դիրքորոշում կհայտնենք նախագծին ծանոթանալուց հետո միայն»:


Ի դեպ, հայտարարությունը չի ստորագրել նաեւ հանձնաժողովի անդամ, եզդի համայնքի իմքայլական ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը: «Կմիանա՞ն արդյոք ձեր խմբակցության բոլոր պատգամավորները» հարցին Մարիա Կարապետյանը պատասխանեց․ «Եթե տեքստը գրել ենք, ուրեմն համահունչ է, չէ՞, մեր խմբակցության ընդհանուր որդեգրած մոտեցումներին․․․ Երբ հասկանամ, որ մյուս խմբակցությունները չեն միանում, այլ անհատ պատգամավորներ են միանում, նոր մեր խմբակցության առջեւ հարց կդրվի, որ անհատները ստորագրեն»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «50/50 է հավանականությունը, որ ԵԽԽՎ հայկական պատվիարկության անդամ Հովհաննես Իգիթյանը կլքի պատվիարկությունը: Իշխող թիմից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ Իգիթյանի ԵԽԽՎ մանդատի հարցն օդում է։ Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Իգիթյանը վեհաժողովում չէր մասնակցել ՌԴ-ի` ԵԽԽՎ վերադարձի հարցի քվեարկությանը` ըստ տարածված լուրերի` պայմանավորվելով ուկրաինացի պատվիրակների հետ, եւ ռուսական կողմի պահանջն էր հեռացնել նրան պատվիրակությունից: Եվ, ահա, հայկական կողմը դիլեմայի առջեւ է` ինչպես չնեղացնել դաշնակից Ռուսաստանին ու թիմակցին: Մեր տեղեկություննեով` թիմում երկարատեւ քննարկումների ընթացքում Իգիթյանը դժգոհել է,թե իրեն պատվիրակությունից հեռացնելով` սեւ բիծ են քաշում իր կարիերայի, կենսագրության վրա, եւ որ դա պարզապես իր վաստակի խարանը կդառնա: Եվ, ահա, թնջուկի լուծումը թիմում գտել են` Իգիթյանին է՛լ չեն նեղացնի. տարեսկզբին նրան կփոխարինի այլ պատգամավոր ռոտացիայի սկզբունքով՝ անցնցում։ Վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Տաթեվիկ Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է` պատվիրակության կազմը սովորաբար ամեն տարեսկիզբին թարմացվում է: Իսկ Իգիթյանն ինքը չհերքեց, որ այս հարցը քննարկում են, մեզ էլ խոստացավ. «Այդ թեմայով մենք դեռ կխոսենք»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Ծաղկաձորում կրիմինալ դեպք է գրանցվել, որին լրատվամիջոցները չեն անդրադարձել, քանի որ ոստիկանության կայքում այն տեղ չի գտել: Սեպտեմբերի 25-ին Ծաղկաձորի բնակիչներից մեկի առանձնատան բակի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է դիմակավորված անձը ատրճանակի կրակոցներով փորձում վերջ տալ տղամարդու կյանքին: Տեսանյութը, որ հայտնվել է մեր ձեռքի տակ, կա նաև իրավապահների ձեռքին: Պարզեցինք, որ տուժողի կյանքը հաջողվել է փրկել: Ավելին՝ մեզ հաջողվեց պարզել տուժողի ինքնությունը: Նա Ծաղկաձորի բնակիչ Վարդան Առաքելյանն է, որի տան տեսախցիկն էլ հենց ֆիքսել է իր դեմ իրականացվող մահափորձը: «Վարդանը Ծաղկաձորում հարգված, հեղինակություն վայելող տղա է: Ինքը թացը չորից ջոկող է, բայց թե ո՞վ, կամ ինչի՞ համար կարող էր էս քայլին գնալ, բոլորիս համար էլ անհասկանալի է»,-մեզ հետ զրույցում ասաց նրան ճանաչողներից մեկը: Ուշագրավ է, որ հենց այս դեպքից հետո մեր տեղեկություններով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ծաղկաձորի ոստիկանության բաժանմունքի պետ Դավիթ Յազինչյանը: Նա այդ պաշտոնին ընդամենն ամիսներ առաջ էր նշանակվել: Օրեր անց էլ աշխատանքից ազատվել էր ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանը: Սակայն եթե վերջինիս ազատումը պատճառաբանվեց երկարամյա ծառայությունից հետո թոշակի անցնելու որոշումով, ապա Դավիթ Յազինչյանի դեպքում այլ է. նա չափազանց երիտասարդ է թոշակի անցնելու համար:


Ինչևէ, Ծաղկաձորում եւ Հրազդանում լուրեր են պտտվում, թե երկու ոստիկանապետերի հրաժարականների հիմքում հենց այս մահափորձի դեպքն է: Երկուսից էլ, որպես անցանկալի կադր, փորձել են ազատվել հենց այս գործը դեմ տալով՝ պատճառաբանելով, թե սեղմ ժամկետում ծանր հանցագործությունն այդպես էլ չեն կարողացել բացահայտել: Քրեական գործը հարուցված է, իսկ հանցագործությունը շարունակում է չբացահայտված մնալ: Որպեսզի պարզեինք, թե դեպքն արդյոք ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերում առկա է, եւ ինչու ոստիկանության կայքում որևէ ինֆորմացիա չի տեղադրվել, դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժին: «Դեպքի հետ կապված արձանագրություն է կազմվել, նույն օրը քննչականում հարուցվել է քրեական գործ, նախաքննության փուլում է: Ոստիկանության կայքում չի տեղադրվել, քանի որ հիմնականում տեղադրում ենք բացահայտված գործերը, չի բացառվում, որ այս գործն էլ բացահայտվելուց հետո, տեղադրվի»,-փոխանցեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը: Անդրադառնալով մեր հաջորդ հարցին, թե ոստիկանապետերի աշխատանքից ազատումը որևէ կերպ առնչվում է նշված գործի հետ՝ պատասխանեց. «Ծաղկաձորի ոստիկանական բաժանմունքի պետը երեկ իր զեկուցագրի համաձայն է ազատվել աշխատանքից, իսկ Հրազդանի ոստիկանապետը թոշակի է անցել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահը հանդիպումներ է ունենում դեսպանների հետ` Գերմանիայի, Չինաստանի: Ավելի վաղ նման հանդիպումից հետո ՌԴ դեսպանը կանչվել էր ԱԳՆ` բացատրություն տալու: Գերմանիայի դեսպանի այցը, ասացին, քաղաքավարական է եղել: ԱԳՆ-ից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Գերմանիայի եւ Չինաստանի դեսպանները նույնպես հրավիրվեն ԱԳՆ՝ պատասխան տալու։ Խոսնակը հայտնեց․ «Որքան որ ես տեղյակ եմ, այս պահին որեւէ հանդիպում չի նախատեսվում»։ Իսկ իշխանությունում այս օրերին շունչները պահած սպասում են` ՍԴ-ն վարույթ կվերցնի՞ իրենց օրինագիծը, թե՞ ոչ: Մեր աղբյուրները փոխանցում են` 2 տարբերակն էլ հնարավոր է: 7-օրյա ժամկետ կա։ Մերժման պատճառ կարող է լինել, եթե «գործն» անհիմն է, ժամկետային ու պրոցեդուրային խախտումներ կան: Իսկ ճնշումներ կա՞ն իշխանություններից ՍԴ անդամների վրա. «Տեսանելի բան այս պահին չկա, դեռ նորմալ մթնոլորտ է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Շուտով կլրանա 1 տարին, որ «Թեղուտ» հանքավայրը չի աշխատում։ Այն կանգնեցվեց պոչամբարի պատվարի վնասվածքի պատճառով, ապա վնասի արդյունքում անհնարին դարձավ 380 միլիոն դոլար վարկը մարելը ՎՏԲ բանկին, եւ հանքը անցավ բանկի հաշվեկշռին։ Առաջիկայում կանդրադառնանք 380 միլիոն դոլար վնասի հավաստիությանը, սակայն մինչ այդ, «Ժամանակ»-ի տեղեկություններով, այդ վնասը «ձեւավորել-օրինականացրել» է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հաշվապահական ընկերությունը։ Անանյանը կատարելով նախորդ իշխանությունների տնտեսական անվտանգության երաշխավորի ֆունկցիան՝ բարեհաջող տապալում է տնտեսական հեղափոխությամբ ակնկալվող արդյունքները, երբ, օրինակ, օգոստոս ամսվա բյուջեի մուտքերն արդեն 9 միլիարդ դրամով պակաս էին, քան հուլիսին»։


«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածին կատարած այցի ժամանակ տեղի բնակիչներից մեկը բողոքեց, թե էլեկտրաէներգիայի նոր հաշվիչները ավել ծախս են գրանցում։ Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ ՀԷՑ-ից, որտեղից մեզ պատասխանեցին, որ ներկայիս սմարթ հաշվիչները բացառում են ցանկացած տեսակի միջամտություն՝ իսպառ վերացնելով մարդկային գործոնը. ցանկացած շեղում երեւում է մի քանի տեղ, այսինքն՝ ցանկացած անճշտության դեպքում մի քանի տեղից ազդանշան է գալիս: Ինչ վերաբերում է ընդհանրապես առանձին բնակիչների բողոքներին, թե ավելի շատ են սկսել վճարել, ապա, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրա գլխավոր պատճառն այն է, որ նախկինում բոլորին հայտնի պայմանավորվածությունները տեսուչների հետ այլեւս ակտուալ չեն, իսկ դժգոհները, որպես կանոն, նախկինում այդ պայմանավորվածություններից օգտվողներն են: Եթե դիտարկում ենք ՀԷՑ-ի 10 տարվա ներդրումային ծրագիրը, որի մասին անվերջ խոսում են, երեւում է, որ ծրագրի մոտ 900 մլն դոլարից շուրջ 200 մլն-ն ուղղվում է հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրմանը: Թե ինչու է նման ահռելի գումար ներդրվում այս համակարգերի համար, ՀԷՑ-ից մշտապես արձագանքում են, թե պատճառը մեկն է՝ բացառել ցանկացած կասկած, թե որեւէ մեկը կարող է վճարել կամ չվճարել իր ծախսածի չափով: Ինչ վերաբերում է կոնկրետ բնակչի բողոքին, ՀԷՑ-ից հավաստիացրեցին, որ այսօրվա ընթացքում մանրամասն ուսումնասիրելու են կոնկրետ այդ բնակչի հետ կապված խնդիրը (հնարավորություն կա նաեւ մեկ ժամանոց ինտերվալով ստուգել վերջինիս ծախսը), ինչպես նաեւ Էջմիածնի ու ընդհանրապես Արմավիրի մարզի կորուստների մակարդակը նախորդ տարիների եւ ներկայիս դրությամբ։ Թեման կպահենք մեր ուշադրության կենտրոնում եւ առաջիկայում կանդրադառնանք նաեւ հարցի մանրամասներին»:


«Փաստ» թերթը գրում է. «Յուրաքանչյուր երկրի ներսում ստեղծված իրավիճակի համար առաջին հերթին պատասխանատու են այդ երկրի իշխանությունները։ Հենց իշխանության գործելակերպից է կախված՝ հասարակությունը կհամախմբվի՞ որոշակի գաղափարների շուրջ, թե՞ հասարակությունը շերտերի կբաժանվի և քաղաքացիների միջև բաժանարար գծեր կանցկացվեն։ Իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունները գնացին հասարակությունը սև ու սպիտակի բաժանելու ճանապարհով։ Եվ շատ անգամ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ատելության տարածման մոդերատորը իր՝ «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» մասին հայտարարություններով։ Ուստի պատահական չէ, որ իրենց աչքի առջև ունենալով վարչապետի օրինակը՝ իշխանության աջակիցները ևս հետևում են թշնամանքի տարածման գործելակերպին՝ փորձելով ատելության տարածման և ճնշումների միջոցով լռեցնել յուրաքանչյուր ընդդիմադիր խոսք։


Թվում էր, թե իշխանությունները կփորձեն ինչ-որ պահի կանգ առնել, սակայն, ինչպես տեսնում ենք, ատելության ձնագունդը շարունակում է գլորվել և ավելի մեծանալ։ Իսկ հերթական քարոզչական թիրախավորման համար ուղղակի պատեհ առիթ է հարկավոր՝ նախկիններ, հակահեղափոխականներ, գործարարներ, Նիկոլին քննադատողներ, իհարկե՝ ԶԼՄ-ներ։ Ամենացավալին այն է, որ մենք մեր իրականության մեջ պարբերաբար փնտրում ու գտնում ենք թշնամիներ, «թուրքեր», դավաճաններ: Կարևորը՝ գործող իշխանությանը հակադրվող լինի, պիտակավորումը արագ տրվում է: Նման մթնոլորտը հանգեցրել է նրան, որ հասարակական որոշ շերտեր մորթելու, կախելու, գնդակահարելու կոչեր են անում, ճիշտ, ինչպես ժամանակին ԽՍՀՄ-ում անում էին կոլեկտիվ «դատերի» ժամանակ: Վերջին օրերին հարձակման հերթական թիրախը Վիտալի Բալասանյանն է, ում հարցազրույցը որպես անամպ երկնքում ամպրոպ որոտաց: Դրա մանրամասներին չենք անդրադառնա՝ բավականաչափ տարածվել է: Սակայն եկեք ուշադրություն դարձնենք՝ ովքեր են հարձակվել Վիտալի Բալասանյանի վրա՝ ամենախայտառակ կոչերով ու բնորոշումներով. լևոնտերպետրոսյանականները, սորոսականները և մի քանի «Նիկոլից ավելի նիկոլականներ»: Հա, գումարենք, բնականաբար, «Սասնա ծռերին», ու պատկերն ավելի ամբողջական կդառնա: Իսկ ամբողջական այս պատկերը թույլ է տալիս պատկերացնել, թե ինչ խնդիրներ է առաջ քաշել Բալասանյանը, ինչ վտանգների մասին է խոսել:


Տոնայնությունն իսկապես խիստ է եղել, գուցե նաև կոպիտ: Հնարավոր է, որ Բալասանյանը ևս անցել է թույլատրելիի բոլոր սահմանները, սակայն վերոնշյալների արձագանքը համաչափ չէ հարցազրույցին: Ի վերջո, ասելիքի էությունը հարկավոր է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով, առկա մարտահրավերների ու դրանց դիմակայման կտրվածքով: Բալասանյանի հարցազրույցը ավելի շատ նախազգուշացնող բնույթ ունի։ Իսկ «Նիկոլից ավելի նիկոլականները» և «Սասնա ծռերը» փորձում են օգտագործել իրենց գործողությունները դատապարտող ցանկացած հարցազրույց կամ հայտարարություն՝ լայն գործողությունների դաշտ ձեռք բերելու համար։ Նրանք, զգալով իշխանության հովանավորությունը, հնարավորություն են ստանում իրենց իսկ վտանգավորությունը մատնանշողներին թիրախավորելու հետ մեկտեղ թշնամանքի նետերն ուղղել նաև մյուս ընդդիմադիր գործիչների ուղղությամբ։ Նշված շրջանակները ամեն կերպ փորձում են վարչապետին մղել կտրուկ գործողությունների՝ առանց մտածելու հետևանքների մասին։ Սակայն հիշենք, որ ժամանակին չսթափվելը և կանգ չառնելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ առաջին հերթին մեր պետության համար, քանի որ թշնամության շարունակվող գեներացիան կարող է հանգեցնել բռնության նոր դրսևորումների և անգամ բախումների։ Հասկանալի է, որ որոշ ուժեր փորձում են ձուկ որսալ պղտոր ջրում, սակայն պետք է հաշվի առնել, որ հիմնական պատասխանատվությունը մնալու է այսօրվա իշխանության ուսերին։ Դեռ ժամանակ կա երկրում ստեղծված իրավիճակը փոխելու համար, սակայն եթե այս պրոցեսը մի քիչ երկար շարունակվի, ապա այլևս հնարավոր չի լինի այն կանգնեցնել։ Ամեն օր է պետք հիշել՝ թշնամին մեր սահմաններից դուրս է, այլ ոչ թե ներսում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ սուպերմարկետների ցանցերը որոշել են վաճառքի 25-30% -ից եւ սուպերմարկետում տեղի գումարից բացի, այլ բոնուսների տեսքով աշխատողների աշխատավարձերը եւս գանձել մսամթերք արտադրողներից, ինչն առաջացրել է վերջիններիս դժգոհությունը: Մեր տեղեկություններով, սուպերմարկետների ցանցերի կողմից արտադրողների հանդեպ սկսված ճնշումները նոր թափ են ստանում, որին ի պատասխան, արտադրողները որոշել են իրենց հերթին քայլեր ձեռնարկել: Մսամթերք արտադրող մի շարք ընկերություններից մեզ տեղեկացրեցին, որ նման պահանջ իսկապես կա «Երեւան Սիթի», «Զովք», «ՍԱՍ», «Ծիրան», «Արեւ», «Էվրիկա» եւ այլ սուպերմարկետների ցանցերի կողմից, ինչը ընդունելի չի կարող լինել իրենց համար: Ցավոք, առայժմ ոչ մի արձագանք չկա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից: Եվ այս պայմաններում, մեր տեղեկություններով, արտադրողները որոշել են միավորել իրենց ուժերը՝ հարցին արդարացի լուծում տալու համար: Մասնավորաբար, եթե քայլեր չձեռնարկեն վերը նշված փաստերն ուսումնասիրելու եւ անբարեխիղճ մրցակցային պայմանները վերացնելու ուղղությամբ, ապա բոլոր ընկերությունները ստիպված կլինեն ծայրահեղ քայլեր ձեռնարկել, սուպերմարկետներին բոյկոտ հայտարարել, գուցե նաեւ միահամուռ անժամկետ գործադուլ հայտարարել»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54081

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online