Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կփոխհատուցի 1998թ. մինչև մեր օրս դեպքերի համար

Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։ Այս մասին հայտնում է Պշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


«Նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի հարազատներին:


Այսինք՝ 1998թ. մինչև մեր օրս: Հիշեցնեմ, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: Հիրավի` չափազանց կարևոր որոշում` հազարավոր ընտանիքների համար», - ասված է նրա գրառման մեջ:



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54071