Գյումրիում սեպտեմբերի 21-ին քիչ ՀԴՄ է տպվել. Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ստվերի դեմ պայքարից

Հայաստանում ստվերի դեմ պայքարի հետ կապված ունենք ե՛ւ լավ, ե՛ւ վատ նորություններ: Այս մասին այսօր՝ «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետն ասաց՝ լավ նորությունն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցներից մեկում արձանագրել է, որ եթե Հայաստանում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 0.3%-ի շարժ ունենա, ապա դա ստվերի կրճատման տեսանկյունից կհամարվի լավագույն հաջողությունը Հայաստանի համար:


«Այսօրվա դրությամբ մենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1.2%-ով, այսինքն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի լավագույն ռեկոմենդացիայից 4 անգամ ավելի. կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են՝ ստվերի կրճատման հետ կապված մենք աննախադեպ իրավիճակներ ունենք»:


Անդրադառնալով վատ նորություններին` Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք վերաբերում են վարքագծային բաղադրիչին: Վարչապետի խոսքով՝ դժվար է վարքագիծ փոխելը եւ մատնանշեց Գյումրու օրինակը. «Այս տարի Անկախության օրվա տոնակատարությունները տեղի ունեցան Գյումրիում, սեպտեմբերի 21-ին 15.000 մարդ գնաց Գյումրի: Նրանք, ովքեր եղել են Գյումրիում այդ օրը, կարող են վկայել, որ ռեստորաններում, սրճարաններում շատ մեծ շարժ կար։ Ինձ համար հետաքրքիր էր, թե Գյումրիում սեպտեմբերի 21-ին առեւտուրն ինչ շարժ էր արձանագրել։ Պարզվեց, որ նույն քանակի ՀԴՄ կտրոն է տպվել, ինչ նախորդ օրերին»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ սեպտեմբերի 21-ին Գյումրիում առեւտրի ծավալն ավելացել էր ընդամենը 10 մլն դրամով, բայց տպված ՀԴՄ-ների թիվը չէր փոխվել: Տպվել է այնքան ՀԴՄ, որքան նախորդ օրերին էր։


«Սա իրականում շատ վատ նորություն է: Ես, գործընկերություն ասելով, սա նկատի ունեմ: Այսինքն՝ Գյումրու մեր գործընկերներն իմացել են, որ հարկայինն այդ օրը ոչինչ չի անելու. ո՛չ ռեյդ է լինելու, ո՛չ որեւէ այլ բան: Կառավարությունն իր գործողություններով այդպիսի մասշտաբային միջոցառում է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար մի հնարավորություն է, որի հետեւանքները մինչեւ այսօր էլ նկատվում են, բայց այդ բիզնեսն իր կողմից կես քայլ պե՞տք է անի, թե՞ չանի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետն ընդգծեց՝ գործընկերության տրամաբանությունը շատ կարեւոր է եւ տնտեսական հեղափոխությունը չի կարող լինել մենախոսություն, դա պետք է երկխոսություն լինի. «Այդ նույնն է, որ Գյումրիից քայլում էինք, քայլեինք գայինք, վերջում ոչ մի արձագանք չլիներ, կգնայինք տուն»:


Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ՀԴՄ-ներ տպելու հետ կապված լավ նորություն կա. «2019-ի առաջին 8 ամիսներին, նախորդ տարվա տվյալների համեմատ, 75 մլն հատ ավելի տպված ՀԴՄ կտրոն ունենք. 10 ամիսների ընթացքում այդ թիվը հասել է 85 մլն-ի: Այսինքն՝ դինամիկան կա, եւ այստեղ լավ նորությունն առկա է»:


«ՀԴՄ-ն ֆինանսավորում է մեր զինվորների սնունդը: Գործարարը, որ ՀԴՄ չի խփում, գողանում է: Ստվերային տնտեսությունը 2 կողմ ունի՝ մեկը չի տալիս այդ ՀԴՄ-ն, մյուսը չի պահանջում այդ ՀԴՄ-ն»:


Վարչապետն արձանագրեց, որ նախորդ մեկուկես տարվա ընթացքում սեփականության վերաբաշխման որեւէ դեպք չի եղել. «Ես ձեզ ուղիղ ուզում եմ ասել՝ շատ մեծ է գայթակղությունը, երբ որ, օրինակ, մի սովորական շարքային քաղաքացու կնոջ անունով սեփականություն է գրված, ու ես եւ իրավապահ մարմինները գիտենք, որ այդ սեփականությունը պատկանում է կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի, ձեռք է բերվել կոնկրետ միջոցներով: Մեծ է գայթակղությունն ԱԱԾ-ին ասել, որ այդ կնոջը բերեն եւ ասեն՝ նոտարով գրիր, թե սեփականությունը նվիրում է պետությանը:


Քաղաքական առումով հնարավոր է նույնիսկ արդարացված համարվի, բայց մենք, այսպես ասած, ատամներս կռճտացնելով, գիտենք, որ չի կարելի այդպիսի բան անել: Որովհետեւ եթե դու նույնիսկ ֆեյք սեփականությունն ես այդ ճանապարհով վերցնում, բոլորը կմտածեն, որ նույնը կարող է իրենց հետ տեղի ունենալ: Սա կապված է զոռբայության ծուղակի հետ: Երբ որ իշխանությունը զոռբա չի, շատերին թվում է, թե իշխանությունը թույլ է: Մեկը հարցազրույց տվեց, քննադատեց. հարց է ծագում՝ 1 շաբաթ սպասենք, եթե պադեզդում դրա գլուխն սխկեցին, ուրեմն՝ իշխանությունն ուժեղ, նորմալ իշխանություն է, չսխկեցին՝ ուրեմն՝ սոցցանցերում, մամուլում կտեսնեք՝ այս իշխանությունը թույլ իշխանություն է: Մարդիկ ուժեղ իշխանության իրենց կաղապարը ձեւավորել են: Սա զոռբայության պայմաններում ապրած հասարակության արձագանքն է փոփոխություններին»:


Վարչապետն ասաց, որ հիմա շատ է խոսվում ֆեյք նյուզի ազդեցության մասին՝ մթնոլորտի եւ տնտեսության վրա. «Մենք լսում ենք, որ այ, պետք է գնալ, սահմանափակել, կանոնակարգել: Բայց մենք հասկանում ենք, որ դա էլ հաջորդ ծուղակն է: Չի կարելի գնալ այդ ճանապարհով»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54045

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online