Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում սկսվել են ԱՄՆ-ի հետ փոխհամաձայնությամբ: Թուրքիան ցանկանում է վերահսկողություն հաստատել Սիրիայի հյուսիսի նկատմամբ՝ 30-40 կմ խորությամբ:
Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Բորիս Դոլգովը: Նա նշել է, որ Թուրքիան ցանկանում է այդ անվտանգության գոտում բնակեցնել թուրքմեններին կամ իրենց լոյալ սիրիացիների:
Նրա խոսքով, թուրքական կողմը նպատակ ունի հասնել Սիրիայի մասնատմանն ու այդ առումով ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը համընկնում են:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54042