Ահազանգ ռումբի վերաբերյալ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 10:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54038