Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել ամենամոտ ժամանակներս. Պետդումա

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցության վերականգնման ստույգ ժամկետներն այժմ չեն կարող նշվել, բայց կա այն բանի հավանականությունը, որ դա տեղի կունենա շուտով:


Այդ մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը՝ ամփոփելով Ռուսաստան-Վրաստան երկխոսության միջխորհրդարանական խմբի հանդիպման արդյունքները։


Նրա խոսքով՝ այդ հարցը ՌԴ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ քննարկվել է վերջերս Դումայում նախարարության կողմից կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54018