Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև անվստահության և առճակատման աստիճանը հասել է սահմանին:
Բելառուսի առաջնորդի խոսքերով, երկու կողմերի անվտանգության և զինաթափման ոլորտի փորձագետներն անհանգստացած են ստեղծված իրավիճակի համար: «Մի քանի րոպեի ընթացքում Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն կարող են ոչ կանխամտածված լոկալ հակամարտությունից անցնել մինչև միջուկային պատերազմի»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54009