TANAP գազատարով փոխադրվել է 2,7 մլրդ խմ գազ

Տրանս-Անատոլիական գազատարի միջոցով (TANAP) մինչև սեպտեմբերի վերջը Թուրքիա է փոխադրվել 2,7 միլիարդ խորանարդ մետր գազ:


Այս մասին՝ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է՝ TANAP-ի գլխավոր տնօրեն Սալթուկ Դուզյոլը:


TANAP ծրագրի շինարարության փուլում առավելագույն արդյունավետության արդյունքում ձեռք է բերվել 45% խնայողություն և կատարվել են 6.5 միլիարդ դոլարի ներդրումներ: Ներդրումային վերջնական որոշում կայացնելու ժամանակ TANAP նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 11,7 միլիարդ դոլար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54006