Հրայր Թովմասյանի վերաբերյալ Արման Բաբաջանյանի դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018 թվականին այդ պաշտոնին հասնելու ճանապարհին թույլ տրված կոպտագույն օրինախախտումներին, որի պատճառով, պատգամավորի խոսքով, տեղի է ունեցել իշխանության փաստացի բռնազավթում՝ ուզուրպացիա։


Արման Բաբաջանյանը հայտնել էր, որ դիմումում հանգամանորեն ներկայացվել են ՍԴ նախագահի պաշտոնի յուրացման ընթացքում կիրառված հանցավոր սխեմայի բոլոր մանրամասները՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ ՍԴ պաշտոնից թույլ տրված օրինախախտումների հիմքով Հրայր Թովմասյանի հեռացումը ՀՀ-ում սահմանադրական արդարադատության վերականգնմանն ուղղված համալիր, համակարգային գործողությունների շարքի սոսկ մի քայլը պետք է լինի:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53986