Տոնոյանն ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացրել է հայ-ամերիկայն համագործակցության հեռանկարները

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին: Այս մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից:


Կարևորելով հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների շարունակական աջակցությունը, Դավիթ Տոնոյանը հյուրերին ներկայացրել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը և հեռանկարները` հույս հայտնելով, որ կոնգրեսականների ջանքերը նաև ի սպաս կդրվեն հետագայում այս ուղղությամբ համագործակցության ավելի խորացմանը:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53977