Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերը հոկտեմբերի 7-ի առավոտյան Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական ծառայության պետ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Ոչ մի հատուկ արարողակարգ չի եղել. ինչպես մյուս բոլոր ընտանիքները, այնպես էլ նրանք նախապես գրանցվել և նշանակված ժամին եկել ստացել են մկրտությունը»,-նշեց Տեր Վահրամը:
Քիմ Քարդաշյանը որպես հատուկ զեկուցող ելույթ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովում։
«Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53934