Բաբաջանը կարող է դառնալ ընդդիմադիր միասնական թեկնածու նախագահի ընտրություններում

Արդարություն և զարգացում կուսակցության նախկին անդամ Ալի Բաբաջանը կարող է առաջադրվել նախագահի թեկնածու՝ մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ընդհանուր թեկնածուի կարգավիճակով՝ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի:


Նշվում է, որ նախկին փոխվարչապետ Բաբաջանն առաջադրվելու է, որպես ընդդիմադիր միասնական թեկնածու՝այդ թվում հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և Լավ կուսակցության կողմից: Այդ տեղեկատվության աղբյուրները գալիս են ընդդիմադիր կուսակցություններից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53834