Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն:Այս մասին Իսրայել-Ադրբեջան Միջազգային ասոցիացիայի հիմնադիր խորհրդաժողովում հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը:
Դեսպանի խոսքով, ադրբեջանա-իսրայելական կապերը բազմակողմանի զարգանում և ներառում են տարբեր ուղղություններ: «Ես չեմ ուզում խոսել պաշտպանության, տնտեսության և էներգետիկ ոլորտներում համագործակցության մասին: Ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել մեր ժողովուրդների միջև առկա հարաբերություններին: Դրանք շատ վաղեմի պատմություն ունեն»:
«Ադրբեջանում Իսրայել-Ադրբեջան Միջազգային ասոցիացիայի ստեղծումը իր ավանդը կներդնի այդ հարաբերությունների պահպանման գործում»,-նշել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53810