Սիրիայում փորձարկվել է C-500 ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը

Սիրիայում հաջողությամբ փորձարկվել է C-500 «Պրոմեթեւս» հակաօդային պաշտպանության համակարգը: Այդ մասին հայտնել է «Իզվեստիա» հրատարակությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության եւ ռազմարդյունաբերական համալիրի աղբյուրներ:


Հրատարակության տվյալներով՝ ՀՕՊ-ի թեստավորման ընթացքում մի շարք թերություններ են հայտնաբերվել տեխնիկայի աշխատանքում, սակայն հաջողվել է օպերատիվ կերպով լուծել խնդիրները: Ներկայում փորձարկումներն ավարտված են:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53770