Ադրբեջանի ու Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհվածներ: Այդ մասին հայտնում է Minval.az-ը:
Գործակալությունը, հղում անելով, Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությա վրա, նշում է, որ փոխհրաձգության հետևանքով կան զոհվածներ:
Ըստ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության, ադրբեջանցի սահմանապահները կրակել և սպանել են Իրանի կողմից սահմանը խախտած 3 անձի, որոնք չեն ենթարկվել կանգ առնելու հրահանգին:
Փախհրաձգության ժամանակ սահմանախախտերից մեկը փորձել է ուսապարկը նետելով փախչել դեպի Իրան, իսկ մյուս երկուս՝ հակարառ կողմը: Երեքն էլ սպանվել են:
Տեղանքի զննության արդյունքում հայտնաբերվել է 15 կգ թմրանյութ եւ մեկ ինքնաշեն հրացան՝ փամփուշտներով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53767