Դեսպան. Էրդողանը այց կկատարի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը այց կկատարի Ադրբեջան: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:


Նրա խոսքով, նախատեսված է՝ Էրդողանի մասնակցությունը Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական Խորհուրդ) VII գագաթնաժողովին, որը կանցկացվի այս ամսին Բաքվում:


Նշենք, որ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 14-15-ը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53766