Թուրքիան կարող է Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել ինքնուրույն

Թուրքիան Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի կստեղծի ինքնուրույն, եթե այս հարցում չկարողանա համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:


«Մենք սպասելու այլևս ոչ մի օր չունենք: Եթե մենք որևէ արդյունքի չհասնենք ԱՄՆ-ի հետ, ապա մենք այլընտրանք չենք ունենա: Մենք նախատեսում ենք 30 կմ երկարությամբ գոտում 2 միլիոն սիրիացի փախստականների վերաբնակեցնել: Մենք կգնանք մեր սեփական ճանապարհով և արդեն սկսել ենք որոշ քայլեր ձեռնարկել»,- ասել է Էրդողանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53753