Երկաթուղային ուղևորափոխադրումները ՀՀ-ում շահութաբեր չեն. «Հարավկովկասյան երկաթուղի»

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հերքել է «Առավոտ» օրաթերթի և NovostiNK կայքի հրապարակումները:


«Ս.թ. սեպտեմբերի 30-ին «Առավոտ» օրաթերում հրապարակվել է «Եթե կոնցեսիոն պայմանագիրը խզվի, միեւնույն է՝ Հայաստանի երկաթուղային համակարգը ի վիճակի չի լինի լիարժեքորեն ապահովել փոխադրումային գործառույթը» հարցազրույցը, իսկ NovostiNK կայքում՝ «Վրաստան ուղարկված 360 վագոնից Հայաստան է վերադարձել միայն 30-ը» հոդվածը: Նշված նյութերը պարունակում են իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներ:


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ 2013 թվականի հունվարից Ընկերությունը վերանորոգման աշխատանքները կատարում է սեփական ուժերով՝ Գյումրիի վագոնային դեպոյում: Շահագործման ժամկետի երկարացման նպատակով Վրաստան վերանորոգման ուղարկված բոլոր վագոնները վերադարձվել են ՀԿԵ-ին: Այդ փաստը հաստատված է նաև ՀՀ Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ստուգման համապատասխան ակտերով:


Ներկա պահին Ընկերությունում իրականացվում է բեռնատար վագոնների պարկի արդիականացման ծրագիր, նոր կիսավագոնների գնման գործընթացն ընթանում է ըստ ծրագրվածի:


ՀԿԵ ուղևորափոխադրումները շահութաբեր չեն, ինչպես և երկաթուղային ուղևորափոխադրումներն աշխարհի բոլոր երկրներում: Ուղևորափոխադրումների գծով ստացված վնասի հիմնական մասը փոխհատուցվում է Ընկերության սեփական միջոցների հաշվին, իսկ ՀՀ կառավարության կողմից ստացվող փոխհատուցումը կազմում է վնասների ամբողջ ծավալի մոտ 12% կամ մոտ 300 մլն դրամ տարեկան, ինչը հավասար է Հարավկովկասյան երկաթուղու կողմից պետությանը վճարվող կոնցեսիոն վճարի չափին:


Ընկերությունը կոչ է անում հրապարակել միայն կոմպետենտ մասնագետների կարծիքները՝ զերծ մնալով հասարակությունը մոլորեցնող տեղեկատվություն տարածելուց: Միևնույն ժամանակ Ընկերությունը դիտարկում է դատարան դիմելու հնարավորությունը ՀԿԵ գործունեությանը վերաբերվող ստահոդ տեղեկատվության տարածումը կանխարգելելու նպատակով», - ասված է հրապարակման մեջ:


«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53748

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online