Վերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը։


Վերաքննիչը գտել է, որ առաջին ատյանի դատարանի այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ:


Հիմք ընդունելով ՍԴ որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է միջնորդությունը։


Սեպտեմբերի 19-ին երկրորդ նախագահի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53708