Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ շուտով վերադառնալու է Վրաստան:
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ պետք է սպասել ոչ թե անձամբ Սահակաշվիլիի, այլ «կոլեկտիվ Սահակաշվիի» վերադարձին:
Նա նշել է, որ Սահակաշվիլին չի կարողանալու գալ և գլխավորել իշխանությունը Վրաստանում, սակայն եթե այսօրվա վրացական իշխանությունը շարունակի նույն քաղաքականությունը, ապա կարող է վերադառնալ «կոլեկտիվ Սահակաշվին»:
Նա հավելել է, որ Վրաստանում առկա է լուրջ արևմտամետ և բացահայտ հակառուսական կոալիցիայի ձևավորման վտանգ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53682