Իրանը դիտարկում է ՀՀ Պարսից ծոցի տաք ջրերին կապելու հնարավոր բոլոր տարբերակները. նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին։


Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացմանն ուղղված աշխատանքներն ավելի համակարգված կերպով իրականացնելուն առնչվող մի շարք հարցեր:


Նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել երկու երկրների քաղաքական, տնտեսական և բարեկամական կապի ներկայիս մակարդակը և ընդգծել, որ հայ-իրանական համագործակցության դարավոր պատմությունը մերօրյա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում տնտեսական կայուն զարգացման հեռանկարներ է խոստանում։


«Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն և ունենալով նպաստավոր աշխարհաքաղաքական դիրք, կարող է տարածաշրջանային կարևոր հանգույցի դերակատարություն ունենալ և իրականացնել մի շարք հավակնոտ ծրագրեր։ Այժմ լայն թափով իրականացվող Հյուսիս-Հարավ արագընթաց ավտոմայրուղու կառուցումը մեզ հնարավորություն կտա կարևոր միջանցք ձևավորել Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստների միջև՝ միևնույն ժամանակ հաղորդակից դառնալ Մետաքսի ճանապարհի և դեպի Հեռավոր Արևելք գնացող շուկաների ընձեռնած տնտեսական ներուժին»,- նշել է նախարարը՝ միաժամանակ արձանագրելով այս կարևոր գործում Իրանի առանցքային դերակատարությունը։


ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին խոսել է Հայաստանի և Իրանի միջև անքակտելի կապի մասին և նկատել, որ հայերի հետ հարևանությունը իրանցի ժողովրդի մոտ բարեկամական զգացողություն է առաջացնում։ Անդրադառնալով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերին՝ նախարար Մոհամադ Էսլամին տեղեկացրել է, որ Իրանը դիտարկում է Հայաստանը Պարսից ծոցի տաք ջրերին և Հնդկական օվկիանոսին կապելու հնարավոր բոլոր տարբերակները։ Զուգահեռաբար նա կարևորել է Հայաստանի միջոցով Ռուսաստանին և Եվրոպային կապվելու իրանական կողմի հեռանկարները՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ ներգրավվել մեր երկրում իրականացվող երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում։


Ամփոփելով՝ նախարար Պապիկյանը վերահաստատել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և բոլոր ուղղություններով փոխգործակցության խորացմանը միտված հայկական կողմի պատրաստակամությունը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53640

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online