Բաքուն հիասթափվել է. Փաշինյանը չի պատրաստվում զիջումների գնալ Արցախում

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ անցած 12 ամիսներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի եղել: Նա դա բացատրել է նրանով, որ Հայաստանի իշխանությունները հետաքրքրված չեն հարցի խաղաղ լուծմամբ:


Նա հավելել է, որ Երևանը իր հայտարարություններով վիժեցնում է այդ գործընթացը և խոչընդոտում քաղաքական հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ընդ որում, Ադրբեջանը տրամադրված է առավելագույնս շուտ հիմնախնդրի լուծմանը:


Մամեդյարովը նաև նշել է, որ բանակցությունները հավերժ շարունակվել չեն կարող և չպետք է սահմանափակեն ինքնապաշտպանության իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի:


Մամեդյարովի հայտարարությունը խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը, չնայած տարբեր մեղադրանքներին նրա հասցեին, ղարաբաղյան հարցում չի պատրաստվում գնալ միակողմանի զիջումների ադրբեջանական կողմին և Բաքվի հույսերը Փաշինյանի առումով չեն արդարանում:


Ադրբեջանը տարիներ շարունակ պնդում էր, որ ղարաբաղյան հարցը չի լուծվում, քանի որ Երևանում իշխանության է, այսպես կոչված, ղարաբաղյան կլանը, այսինքն մարդիկ, ովքեր անցել են ղարաբաղյան պատերազմով, ծնունդով Արցախից են և նրանց համար անընդունելի է որևէ զիջում Բաքվին:


Բաքուն թավշյա հեղափոխության օրերին և դրանից ամիսներ անց հույս ուներ փորձել ՀՀ-ի նոր իշխանությունից արագ կորզել մադրիդյան սկզբունքների հիման վրա տարածքային զիջումներ Արցախում: Սակայն Փաշինյանը հեղափոխությունից հետո թայմ-աուտ վերցրեց բանակցություններում և հայտարարեց, որ չի պատրաստվում բանակցել Արցախի փոխարեն, մյուս կողմից՝ ժամանակ խնդրեց ծանոթանալու համար ղարաբաղյան բանակցային գործընթացի մանրուքներին:


Այժմ Մամեդյարովը հայտարարում է, որ Երևանն է բոյկոտում բանակցություններն և իբր հայկական կողմը չի ցանկանում հարցի խաղաղ կարգավորում՝ դրանով նաև ենթատեքստով սպառնում է Արցախին նոր պատերազմով:


Չնայած ներքաղաքական զարգացումներին և հայտարարություններին, Փաշինյանը, ինչպես և հայկական ցանկացած ղեկավար, չի կարող գնալ Արցախում միակողմանի զիջումների՝ Ադրբեջանը դա կընկալի թուլության նշան, ինչը օր առաջ կմոտեցնի լայնածավալ պատերազմը: Փաշինյանը ժամանակ է ձգում՝ դրանով փորձելով ամրապնդել բանակն ու հարցի կարգավորումն ևս անորոշ ժամանակով հետաձգել՝ պահպանելով այսօրվա ստատուս-քվոն Արցախում:


ՀՀ-ն ու Արցախն, անկախ ներքին որոշակի հակասություններից, պետք է պահպանեն միասնականությունն արտաքին թշնամու առկայության պայմաններում և միասնական հանդես գան Արցախի պաշտպանության և անվտանգության ապահովման առումով:


Ղարաբաղյան հարցը չի կարելի շահարկել ներքաղաքական դիվիդենտներ շահելու համար և փորձել «Արցախը հանձնելու» մասին պիտակը կպցնել Նիկոլ Փաշինյանին այն պարագայում, որ այդպիսի նախադրյալներ չկան:


Բացի այդ, Փաշինյանը գիտակցում է, որ Արցախում միակողմանի զիջումները կարող են առաջացնել ներքաղաքական երկրաշարժ՝ իշխանության տապալման տեսքով: Արցախն այն բաց նյարդն է, որը կարող է ժամերի ընթացքում փողոցներ հանել հարյուր հազարավոր մարդկանց, իսկ զիջումները քաղաքական ինքնասպանություն են ցանկացած հայ քաղաքական գործչի համար:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53624

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel