Իրանի նախագահը ձգտում է Ադրբեջանի հետ տնտեսական կապերը բարձրացնել մշակութային և քաղաքական կապերի մակարդակի: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
Նշելով երկու երկրների միջև տնտեսական կապերի զգալի աճը, Ալի Ռաբիին ասել է, որ 2018 թվականին երկու երկրների միջև առևտրի ծավալն աճել է 40 տոկոսով: 2019 թվականի առաջին 6 ամիսներին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 2,2 անգամ:
Նա նշել է, որ երկու երկրների նախագահներն ընդգծել են, որ մեր երկրների միջև տնտեսական ներուժն էլ ավելի մեծ է. «Աստարայի երկաթուղու մասերի միացումը ազդակ կհաղորդի տնտեսական կապերի զարգացմանը և էլ ավելի կմերձեցնի հարաբերությունները»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53609