Ադրբեջանում անձնագիր կտրվի անկախ գրանցման վայրից

Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Վիլայաթ Էյվազովը՝ անձնագրեր տրամադրելու մասին կարգադրություն է ստորագրել:


Կարգադրության համաձայն, այս տարվա նոյեմբերի 1-ից Ադրբեջանի քաղաքացու անձնագիրը տրվելու է անկախ գրանցման վայրից:


Ադրբեջանի նախագահի համապատասխան հրամանագրի համաձայն, էլեկտրոնային ստորագրությամբ ընդհանուր քաղաքացիական անձնագրեր տրվում են 2013 թվականից՝ բոլոր "ASAN" կենտրոններում կամ ոստիկանության տարածքային կառույցում՝ անկախ գրանցման վայրից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53596