Ադրբեջանում կատարված ներդրումները գերազանցել են 260 մլրդ դոլարը

Անցած տարիներին Ադրբեջանի տնտեսության մեջ կատարված ներդրումները գերազանցել են 260 միլիարդ դոլարը:


Այս մասին ասել է Ադրբեջանի տնտեսության փոխնախարար Սահիբ Մամեդովը նախարարությանն առընթեր Ձեռներեցության զարգացման հիմնադրամի և Կորեայի Միջազգային համագործակցության գործակալության (KOICA) կողմից իրականացվող «Խելացի կամուրջ» համատեղ նախագծի իրականացման ավարտին նվիրված մամուլի ասուլիսում:


Փոխնախարարը նշել է, որ այսօր աշխարհում ի հայտ են եկել նոր գլոբալ մարտահրավերներ, որոնց պատասխանելու համար Ադրբեջանը ձեռնարկում է տարբեր միջոցառումներ, ստեղծում է բարենպաստ էկոհամակարգ:


Նրա խոսքով, վերջին 8 ամիսներին զգալի աճ է գրանցվել Ադրբեջանի տնտեսության ոչ նավթային հատվածում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53543