Վրաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը հուսադրում է. ԵԱՀԿ-ի ղեկավար

ԵԱՀԿ-ի նախագահ Միրոսլավ Լայչակը դրական է գնահատել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Դավիթ Զալկալիանիի եւ Սերգեյ Լավրովի հանդիպման փաստը:


«Շվեյցարացի միջնորդների օժանդակությամբ Վրաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կարեւոր է. այն ցույց է տալիս, որ կա այն բանի հույսը, որ կառուցողական երկխոսությունը կարող է նվազեցնել լարվածությունը եւ ամրապնդել կայունությունը ի բարօրություն ԵԱՀԿ-ի տարածաշրջանի բոլոր մարդկանց»,- գրել է Լայչակը Twitter-ում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53502