Սեպտեմբերի 25-ին մեկնարկեց Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով հայաստանյան խմբի այցը Վրաստան:
Խմբերը` վրացական կողմից Գիա Վոլսկիի, հայկական կողմից` Լենա Նազարյանի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրին Վրաստանի խորհրդարանում: Քննարկվեցին արտաքին հարաբերությունների, համագործակցության խորացման հետ կապված մի շարք հարցեր:
Սա գործող գումարման խորհրդարանների առաջին հանդիպումն է այս ձևաչափով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53375