Հիլարի Քլինթոնը պաշտպանել է Թրամփի իմպիչմենտի գործընթացը

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտպանել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգն սկսելու մասին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը:


«Ես հանդես եմ գալիս իմպիչմենթի ընթացակարգն սկսելու օգտին»,-ասել է 2016 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի մրցակիցը:


«Ես չեմ կարող ասել, թե արագ կամ հեշտությամբ եմ եկել այս որոշմանը, բայց ես գտնում եմ, որ դա արտակարգ իրադրություն է»,- հավելել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53369