Փոփոխությունները մարզեր դեռ չեն հասել, այս ընտրությունները ստուգատես են. ՀԱՍԱԿ-ի թեկնածու

Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 29-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Արմավիրի մարզի Տանձուտ համայնքն ընտրելու համայնքի նոր ղեկավար և բնակիչները իսկապես հույս ունեն, որ այսքան տարի հետո իրենք իսկապես նոր գյուղապետ կունենան:

Արդեն այս կիրակի Տանձուտի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի հինգ թեկնածու, այդ թվում և գործող համայնքապետ Մխիթար Պետրոսյանը (գյուղապետ է 2011 թվականից- խմբ.): Թեկնածուներից է նաև նորաստեղծ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կողմից առաջադրված Վարազդատ Հարությունյանը, ում մոտեցումն այս ընտրություններին ու կարգախոսը, թերևս, այս է՝ հնին վերադարձ չկա և մարզերում էլ նոր Հայաստանի շունչը պետք է վերջապես զգացվի:

VERELQ-ի հետ զրույցում ոստիկանության նախկին աշխատակիցը, ով ներկայումս կենսաթոշակառու է, ներկայացրեց իր տեսլականը, թե ինչպե՞ս է պատկերացնում իր գործունեությունը համայնքապետի պաշտոնում, եթե տանձուտցիները այս անգամ ընտրություն կատարեն ոչ թե «բա ամոթ չի, հազար տարի ճանաչում ենք» մոտեցմամբ, այլ ըստ արժանվույն գնահատելով.

«Ես միշտ ակտիվ մասնակից եմ եղել Տանձուտի կյանքին, շատ լավ պատկերացնում եմ մեր համայնքի խնդիրները, կարիքները, նաև գիտեմ, թե ինչպիսի լուծումներ են պետք, որոնք ընդունելի կլինեն նաև համայնքի բնակիչների կողմից: Մեկ տարի առաջ Հայաստանում լուրջ քաղաքական փոփոխություններ եղան, բայց մարզերում այդ փոփոխությունները, ցավոք, դեռ տեսանելի չեն: Ամենալուրջ խնդիրը նա է, որ մարդիկ չեն կարողանում պետական մտածելակերպ դրսևորել, չեն կարողանում հասկանալ, որ հենց իրենց որոշումներից է մեծ մասամբ կախված լինելու նաև իրենց ապագան ու սոցիալական վիճակը»,- ասաց նա:

Համայնքապետի թեկնածուն պարզաբանեց միտքը՝ Հայաստանում տարիներ շարունակ ընտրությունները եղել են անձնավորված, մարդիկ ընտրել են իրենց համայնքի ղեկավարին ոչ թե այն պատճառով, որ վերջինս լավ, գտագետ ու զարգացման տանող ծրագրեր է ներկայացրել, այլ որովհետև նա նրանց ծանոթ-խնամի-բարեկամն է: Վարազդատ Հարությունյանը հույս ունի, որ թավշյա հեղափոխությունից հետո այս մոտեցումը վերացած պետք է լինի և այս իմաստով սեպտեմբերի 29-ը լավ ստուգատես է.

«Արդեն ժամանակն է փոխվելու, դեռ մի բան էլ ուշ է: Ես հույս ունեմ, որ մարդիկ դա գիտակցելով կգնան ու չեն վախենա ընտրել այն թեկնածուին, ում ուզում են, այլ ոչ թե պարտավոր են կամ իրենց պարտադրված է»,- շեշտեց նա:

Տանձուտի հիմնական խնդիրներից նա նշեց ընդգծված բևեռվածությունը՝ չի ցանկանում, որ համայնքի ու քաղաքի միջև տարբերությունն այդքան մեծ լինի: Սրանից է գալիս նաև այն, որ համայնքի բնակիչները արժևորված չեն, մինչդեռ, իր խոսքով, գյուղում էլ է պետք պատշաճ կերպով իրականացնել աղբահանություն, աղբամաններ տեղադրել, ի վերջո ունենալ մանկապարտեզ, մշակույթի տուն և այլն: Ի դեպ, մանկապարտեզի մասին.

«2000 բնակիչ ունեցող գյուղում չունենք մանկապարտեզ, այն լուծարված է… ժամանակին մեր գյուղը եղել է մարզի ամենաառաջատար գյուղերից մեկը, որ ուներ և՛ հեռախոս, և՛ գազաֆիկացում, իսկ հիմա մենք ամենահետամնաց գյուղն ենք: Կրկնում եմ, խնդիրը նրանում է, որ մենք չենք ընտրում, որ ունենանք, այլ ընտրում ենք անձնավորված և երևի հենց սա է պատճառը, որ նման կերպ «ընտրված» մարդը չի կարողանում աշխատել»,- ասաց նա:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կողմից առաջադրված թեկնախուն բնակիչների հետ հանդիպումների ժամանակ խոստանում է՝ ընտրեք ու պահանջեք, ես պատրաստ եմ իմ քայլերի համար ու ձեր առջև պատասխան տալ: Բայց ընտրեք, այլ ոչ թե նշանակեք, ինչպես եղել է երկար տարիներ, որոնք համայնքը այդքան անմխիթար վիճակի են բերել:

«Սա այն մտածելակերպն է, որին մենք պետք է գանք և որքան շուտ, այնքան ավելի լավ բոլորիս համար»,- հավելեց Տանձուտի համայնքապետի թեկնածուն:

Ի դեպ, նույն թեզերը հնչեցին նաև կուսակցության ղեկավար կազմի և տանձուտցիների հետ հանդիպման ժամանակ: ՀԱՍԱԿ-ը պայմանավորվել է բնակիչների հետ, որ կապը համայնքի հետ մշտապես կպահպանվի և հաղթանակի դեպքում կուսակցությունը կանի ամեն ինչ Տանձուտի զարգացման համար։


Նշենք, որ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին: Ինչպես հռչակել է կուսակցությունը, իրենց գլխավոր նպատակն է պայքարել Հայաստանում սոցիալական անարդարության մթնոլորտի վերացման, հուն ժողովրդի բարեկեցիկ կյանքի:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53362

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online