Բրիդլավ. Ռազմական տեսանկյունից Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Ռազմական տեսանկյունից Վրաստանը պատրաստ է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուն, հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի նախկին հրամանատար ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը:


«Ես զինվորական եմ և կարող եմ այս խնդրին անդրադառնալ հենց այդ տեսանկյունից: Վրաստանը ռազմական առումով համապատասխանում է բոլոր չափանիշներին և բազմիցս ի ցույց է դրել իր պատրաստակամությունն ու բարձր որակավորումը ՆԱՏՕ-ի հովանու ներքո ընթացող գործողություններում: Եթե նայենք վիճակագրությանը, ապա պարզ կդառնա, որ ձեր երկրի տարածքի ու բնակչության համեմատ դուք ամենաշատ զինվորականներին եք ուղարկել Աֆղանստան և ամենաշատ զոհերն եք տվել», -նշել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53360