Այս տարվա հունվար-օգոստոսին՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 2,714.089 միլիոն դոլար:
Մաքսային պետական կոմիտեի վիճակագրական տվյալների համաձայն, դա 628.192 մլն դոլարով, կամ 30.1%-ով ավել է՝ 2018 թ. հունվար-օգոստոսի համեմատ:
Ընդհանուր արտաքին առևտրային շրջանառության մեջ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության մասնաբաժինը կազմում է 11,85%:
Հաշվետու ժամանակահատվածում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության կառույցում արտահանումը կազմել է 1,739.092 միլիոն դոլար, ինչը 655.734 միլիոն դոլարով, կամ 60,5 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Ներմուծումը Թուրքիայից կազմել է 974.996 միլիոն դոլար, ինչը 27.541 միլիոն դոլարով, կամ 2.75%-ով պակաս է 2018 թ. հունվար-օգոստոսի ցուցանիշից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53348