ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է ընթացակարգ սկսելու որոշման մասին, որի նպատակն է որոշել, թե կան արդյոք հիմքեր երկրի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնազրկում հայտարարելու համար:
«Այսօր ես հայտարարում եմ, որ Ներկայացուցիչների պալատն սկսում է պաշտոնազրկման հարցի պաշտոնական հետաքննությունը»,- ասել է Փելոսին:
«Նախագահը պետք է պատասխան տա իր գործողությունների համար: Ոչ ոք վեր չի կանգնած օրենքից»,- հավելել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53347