Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան: Այս մասին հայտնում է Սինգապուրի վարչապետի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով այցելել էր Սինգապուր: Ավելի ուշ նա հայտարարեց, որ իր գործընկերոջը հրավիրել է Երևան՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին:
Ակնկալվում է, որ ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53166