ԱՄՆ պետքարտուղարը «պատերազմական գործողություն» է որակել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակումը:
«Վաշինգտոնը սատարում է Էր-Ռիյադի՝ սեփական պաշտպանության իրավունքը», - հայտարարել է Մայք Փոմփեոն թագավորության գահաժառանգ Մուհամադ բին Սալմանի հետ հանդիպումից հետո:
Սաուդյան Արաբիան, իր հերթին, հայտարարել է, թե անհերքելի փաստեր ունի, որոնք ապացուցում են՝ հարձակումը «անկասկած» ֆինանսավորվել է Իրանի կողմից:
Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53154