ՎԵՏՕ-ն Երևանում տեղադրեց Ջորջ Սորոսի արձանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՎԵՏՕ նախաձեռնությունը՝ քաղակտիվիստ Նարեկ Մալյանի գլխավորությամբ, «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպության գրասենյակի առջև այսօր իրականացրեց Ջորջ Սորոսի արձանի բացումը։

Արդեն 11-րդ օրն է ՎԵՏՕ-ի անդամները գրասենյակի դիմաց հերթապահություն են իրականացնում: Կազմակերպության առաջնորդ Նարեկ Մալյանի խոսքով՝ ինքը տեղեկություններ ունի, որ գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի ԱԱԾ տնօրենի պաշտոնը վստահեն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53153