Կենտրոնական բանկի քաղաքականությունը, այդուհանդերձ, կմնա արդյունավետ. Բոստանջյան

Սեպտեմբերի 12-ին ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է բանկային գաղնիք կազմող տեղեկություններ ստանալ առանց սահմանափակման։ Ըստ փորձագետների՝ սա լուրջ հետևանքներ կունենա, ինչպես նաև իր մոջ ռիսկային տարրեր է պարունակում:


VERELQ-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադարձավ նախագծի շուրջ քննարկումներին:


- Պարոն Բոստանջյան, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության հավանությանն  արժանացած  օրինագծի  վերաբերյալ Դուք արտահայտեցիք որոշակի մտահոգություն՝ կապված ֆինանսական  համակարգում հնարավոր ռիսկերի հետ: Ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը և կարող են արդյոք դրանք ունենալ էական բացասական ազդեցություն տնտեսության վրա:


- Ազդեցությունն, անշուշտ, չի կարող էական լինել, բայց դրա հավանականությունը, թերևս ոչ մեծ, այդուհանդերձ, չի կարելի բացառել: Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ ցանկացած տնտեսության զարգացումն ուղղակիորեն կապված է ֆինանսական ռեսուրսների հայթայթման և դրանց նպատակամետ օգտագործման հետ: Այդ խնդրի լուծումը հիմնականում դրված է ֆինանսական համակարգի վրա, որն իր միջնորդ ինստիոտւտների միջոցով է իրականացնում ֆինանսական ռեսուրսների մոբիզիլիզացումն ու դրանց ռացիոնալ տեղաբաշխումը:

Մեր մտահոգությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխության հետևանքով ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման գործառույթի իրականացման  արդյունավետությունը կարող է մասամբ նվազել:

-Հանրապետության ֆինանսական համակարգի ինստիտուտների գործառույթները օրենքի փոփոխության դեպքում, ըստ էության, չեն փոխվում: Այդ դեպքում ի՞նչ կա անհանգստանալու:

- Այո, դուք իրավացի եք: Սակայն պետք է նկատի ունենալ, որ ֆինանսական ակտիվների գրեթե 85 տոկոսը գտնվում է բանկային համակարգում, որի սուբյեկտները հանդիսանում են տնտեսության ոլորտների զարգացմանը մեծապես նպաստող կառույցներ: Միանշանակ կարող ենք արձանագրել, որ այսօր հանրապետությունում գործող բանկային համակարգը ամենակայացած ինստիտուտներից է, որի դերն անգնահատելի է ինչպես տնտեսության բնականոն գործունեության ապահովման, այնպես էլ դրա շարունակական զարգացման գործում:


Անշուշտ, դրանում չափազանց մեծ է ՀՀ կենտրոնական բանկի դերը, որի կողմից անցած տարիներին իրականացված դրամավարկային քաղաքականությունն էականորեն նպաստել է ֆինանսական ինստիտուտների զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը, բանկային համակարգում ֆինանսական ռեսուրսների կենտրոնացմանն ու տնտեսության մեջ դրանց արդյունավետ տեղաբաշխմանը:

Խիստ կարևորելով հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունն ու դրանով պայմանավորված տարբեր սուբյեկտների ֆինանսական թափանցիկության աստիճանի բարձրացումը, միևնույն ժամանակ, գտնում եմ, որ այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերը, որոնց անհրաժեշտությունը բացարձակապես չի վիճարկվում, պետք է լինեն խիստ կանոնակարգված և չվտանգեն բանկային համակարգում ֆինանսական ռեսուրսների կենտրոնացման գործընթացը: Վստահ եմ, որ ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը նույնպես կարևորում են տվյալ խնդրի փոփոխությունների չեզոք ազդեցությունը բանկային համակարգի վրա, քանի որ դա առանցքային նշանակություն ունի տնտեսության զարգացման համար:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53149

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel